Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշել է Թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք Greek City Times պարբերականից:
«Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը: Մենք ակնածանքով և խոր վշտով խոնարհվում ենք նրանց զոհողության առջև: Մենք ամուր կանգնած ենք մեր հայ բարեկամների կողքին, որոնք ապրում են մեր հայրենիքում: Շարունակում ենք ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար»,- գրել է Կիպրոսի նախագահը: