Ապրիլի 24-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում ՀՀ դեսպանության բաժանմունքի ղեկավար Արա Ավետիսյանը և անձնակազմը ծաղկեպսակ են դրել քաղաքի կենտրոնում գտնվող խաչքար-հուշարձանի մոտ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: