ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Միշել Սթիլը Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ իշխանություններին կոչ արել ճանաչել այն:
«Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն է: Այդ օրը մենք սգում ենք անմեղ զոհերի հիշատակը և կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայերը տեղահան են արվել իրենց հայրենիքից և 1915-1916 թվականներին դարձել զանգվածային սպանությունների զոհ: Ավելի քան 1 մլն հայ է զոհվել այդ ողբերգության ժամանակ: Տարիներ անց էլ մարդիկ այս իրադարձությունները ցեղասպանություն չեն անվանում: Մեր պարտքն է ճանաչել այդ ողբերգությունը»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: