Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հայազգի ֆուտբոլիստը մասնավորապես գրել է.
«Ես հայ եմ և հպարտանում եմ դրանով: Ես քաջ գիտեմ, թե ինչ է նշանակում Ապրիլի 24-ը: Բավական է: Ճանաչե՛ք 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ կոտորվել է 1.5 մլն հայ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: