Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի երեկոյան:
Այսօր երեկոյան՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ:
Համերգին, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», ներկա են լինելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների անդամները:
Ֆեյսբուքում երեկվանից արշավ է սկսվել ՀՀԿ-ամերձ շրջանակների կողմից. կոչ են անում բոյկոտել այսօր կայանալիք համերգ-ընդունելությունը: Նրանց հետ չի պահել անգամ Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի օրը:
Համերգը բոյկոտողների թվում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, նույն շրջանակի այլ անդամներ: