Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Բերդի թիվ 1 հիմնական դպրոց, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղ և թիվ 2 մանկապարտեզ:
Մարզպետը ծանոթացել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի և թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև մանուկների առօրյային և սննդակարգին:
Այնուհետև շրջայց է կատարել դպրոցի դասասենյակներում, զրուցել ուսուցիչների հետ, ծանոթացել խնդիրներին ու ծրագրերին: