Նոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է: Բացման արարողությանը ներկա են եղել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամներ, հարազատներ ու բարեկամներ, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: