Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու որոշման իրավաչափությունը դատարանը քննելու է այսօր, «Լուրերին» հայտնել է Մխիթար Զաքարյանի պաշտպանը։
Քննչական կոմիտեն երեկ նրան որպես կասկածյալ էր ներգրավել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործով։
Գործը հարուցվել էր վարչապետի՝ Սյունիք այցի ընթացքում Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
Զաքարյանի պաշտպանի խոսքով՝ թեև դատարանը բողոքը պետք է քններ դեռ երեկ՝ անհապաղ, քննիչի զբաղվածության պատճառով նիստը նշանակվել է այսօր։
Գայանե Պապոյանի փոխանցմամբ՝ մինչև դատական նիստը պաշտպանական խումբը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Զաքարյանը չի ընդունում ցույցերը կազմակերպելու՝ իրավապահ մարմնի՝ իր նկատմամբ ունեցած կասկածները։