Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 42 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 և վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: