Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մամուլի քարտուղարը հայտնել է, որ պետության ղեկավարն անպայման կպատասխանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում հանդիպելու առաջարկին: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին հրավիրել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում», հայտնում է РИА Новости-ն:
Պուտինն Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել նախ հանդիպել Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների, ապա միայն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Նա նաև Զելենսկուն առաջարկել էր հանդիպել ցանկացած հարմար ժամանակ Մոսկվայում, եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունները: Կիևն արդեն բացառել է Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ հանդիպման որևէ տարբերակ: