Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարվել է հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորի պատճառով:
«Վեոլա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը: Այս պահի դրությամբ իրականացվել է գործի ամենաբարդ մասը, սակայն անելու բան դեռ շատ կա:
Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը: