Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ, ականավոր քաղաքական գործիչ Վացլավ Կլաուսն ընդունել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին:
Դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստանի տնտեսական զարգացման և տրանսֆորմացման ընթացքին ու երկրի արտաքին քաղաքականության մարտահրավերներին:
ՀՀ դեսպանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Արցախյան պատերազմի և դրան հաջորդած հումանիտար մարտահրավերների, հատկապես, հայ ռազմագերիների խնդրի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և սպառնալիքների վերաբերյալ։