2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել, Մարտակերտում՝ 19 երեխա:
Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ:
ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ 9 տղա, 9 աղջիկ:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա, որոնցից 158-ը՝ տղաներ են, 171-ը՝ աղջիկներ: