Ապրիլի 21-ին էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիին:
Հյուպատոսությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի ներքաղաքական և հայ-քրդական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը բարձր է գնահատել փոխվարչապետ Թալաբանիի անձնական ներդրումը Էրբիլի և Բաղդադի միջև բյուջեի հաստատման շուրջ բանակցությունների հաջող հանգուցալուծման հարցում:
Երկուստեք կարևորվել է գիտության, նորարարական կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումն ու տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը: