Ավելի հաճախակի են դարձել մարտական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները. Պաշտպանության բանակը հայտնել է հակառակորդի խախտումների մասին:
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ գերիներին:
10 տարի մինչև 10 միլիարդ դրամ կհատկացվի Արցախին. գործադիրը հավանություն տվեց համաձայնագրին:
Կառավարությունը 100 միլիոն դրամ տրամադրեց շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցության համար:
Գործադիրի որոշմամբ կընդլայնվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը` փոխանցում է The Guardian պարբերականը:
Օրվա կորոնաթիվը 881 է, առողջացել է 887, մահացել 25 մարդ: