Ապրիլի 18-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։