ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը երկու հարցով դիմել է Գերմանիայի՝ ԵՄ հարցերով պետնախարար Միխայել Ռոթին՝ նշելով, որ վերջինն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռների իրականացմանը, և որ չի հանդուրժի այդ գործընթացների չկատարումը:
Վարդանյանը մասնավորապես հայտարարել է.
«Շատ լավ իրազեկված եք հայ ռազմագերիների իրավիճակի մասին, և Եվրոպական դատարանը Ձեզ արդեն տեղեկացրել է որոշ միջանկյալ միջոցների կիրառման փաստի մասին, և որ Ադրբեջանը չի համագործակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ»,- հայտարարել է Վարդանյանը:
«Ձեր մյուս նախագահության ժամանակ Դուք նո՞ւյնպես զրո հանդուրժողականություն կցուցաբերեք, երբ կիրառվող միջանկյալ միջոցները չհարգվեն»,- հարցրել է ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը:
Երկրորդ հարցը վերաբերում էր ատելության խոսքին: Վլադիմիր Վարդանյանը ցանկացել է տեղեկանալ նախարարի տեսակետին հայերի նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ տարբեր վիրավորանքներ են հնչում՝ ամենաբարձր մակարդակում՝ նշելով Ադրբեջանում բացված «պուրակի» մասին: