Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանքի տակ: Դատարանն այսօր կրկին քննարկել է Սարգսյանի խափանման միջոցը փոխելու և 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:
Նարեկ Սարգսյանը 5 ամսից ավելի ազատության մեջ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշմամբ կալանավորվել էր: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկներ ձեռք բերելու, պահելու, նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ իրացման համար: Սարգսյանը մեղքն ընդունել է: Բուն գործի քննությունը այսօր չի կայացել՝ տուժող կողմը նիստին չէր ներկայացել: