Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, քաղաքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ծրագրի տևողությունն է՝ 2022 թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հուլիսի 31-ը:
Գերմանիայի Բունդեսթագի կայքում www.bundestag.de/ips զետեղված են ծրագրի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը և լրացման ենթակա հարցաթերթերը: Ծրագրի վերաբերյալ համապատասխան հղում տեղադրված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության www.eriwan.diplo.de կայքում:
Լրացուցիչ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանություն: