Ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ հայտնել է Քննչական կոմիտեն։
Նա կոմիտե է հրավիրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործով՝ ավելի վաղ «Լուրեր»-ին հայտնել էր իրավապահ կառույցը։
Երեկ վարչապետի այցից հետո կոմիտեն հայտարարել էր, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր նաև Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, համակարգել է ցույցերը: