Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն առաջարկում է փոխել Օլիմպիական կարգախոսը: 1894 թվականից հաստատված «Ավելի արագ, բարձր, ուժեղ» կարգախոսին առաջարկում է ավելացնել միասին բառը:
Եթե ՄՕԿ-ի բոլոր անդամները համաձայնություն տան այս մտքին, ապա կարգախոսը կարող է փոխվել 3 ամսից՝ Տոկիոյի խաղերին ընդառաջ: