Սյունիք կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, նաև մի շարք համայնքների ղեկավարների հետ:
Պաշտոնյաները դեսպանին մանրամասն ներկայացրել են իրավիճակը և քննարկել պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության մարդասիրական օգնության տրամադրումը:
Դեսպան Թրեյսին վերահաստատել է հայ ժողովրդին շարունակական օգնություն տրամադրելու իրենց հանձնառությունը: