Կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Դրա արդյունքում անվճար բժշկական օգնություն է տրամադրվելու Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց:
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման, սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները: