Կառավարության որոշմամբ պետբյուջեի պահուստային ֆոնդից 97,954,3 հազար դրամ կհատկացվի Գյումրու համայնքապետարանին՝ «Շիրակ» գերեզմանատան առանձնացված տարածքում Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցման և բարեկարգման աշխատանքները կատարելու նպատակով։ Հատկացված գումարով կառուցվելու է թվով 81 գերեզման։