«Հայ հեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, հաջակցություն Սյունիքի միջադեպի գործով բերման ենթարկվածների, Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրավաք են արել։
Ընդդիմադիրները ձերբակալությունները քաղաքական հետապնդում են որակել և պահանջել են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին։
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են Գլխավոր դատախազության շենք՝ հանդիպելու Արթուր Դավթյանի հետ:
Դատախազությունից առաջարկել են ընդունել ակցիայի մասնակիցներից 5-ին, բայց նրանք չեն համաձայնել և սկսել են ձվեր ու առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է: