Ապրիլի 22-ը Երկրի օրն է՝ տեղեկացնում է ՇՄ նախարարությունը:
Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։
Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է աշխարհում բոլոր երեխաների համար, բայց որպեսզի կարողանանք պայքարել դրա դեմ, նախ պետք է իմանանք՝ ինչ է այն։
Այս պաստառները ստեղծվել են երիտասարդների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների կողմից, որպեսզի հասկանանք՝ ինչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը, և ինչ կարող ենք անել մենք դրա դեմն առնելու, դա թույլ չտալու համար։