ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։
Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ»,- ասված է հաղորդագրությունում։