ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում զորավարժություններն ավարտելու մասին և հանձնարարել անձնակազմը վերադարձնել տեղակայման վայր՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Կարծում եմ՝ անակնկալ ստուգման նպատակները լիովին կատարվել են: Զորքը ցուցադրել է երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու կարողությունը: ՌԴ զինված ուժերը համարժեք են արձագանքում ՌԴ-ի սահմանների մոտ իրավիճակի բոլոր փոփոխություններին: Այստեղ՝ Ղրիմում, մշակվել են գործողություններ ծովափնյա հակադեսանտային պաշտպանության համար»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն: