Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։
Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին, հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ անհետ կորածների ճակատագրերը պարզելու, գերիներին վերադարձնելու համար։
Հանդիպման վերջում ԱՀ նախագահը նման ձևաչափով առաջիկայում ևս հանդիպում ունենալու պատրաստակամություն է հայտնել։
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։