Լոս Անջելեսի կառավարող խորհուրդը միաձայն հավանություն է տվել հայ համայնքներին աջակցող երկու միջնորդությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդի նախագահ Քեթրին Բարգերը:
Միջնորդություններից մեկի համաձայն, որի համահեղինակը Հիլդա Սոլիսն է, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ճանաչումն է, երկրորդի համաձայն՝ ապրիլը հռչակվում է Հայոց պատմության ամիս:
«Լոս Անջելեսն ամրապնդվում է հայերի ահռելի ներդրումներով: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և կշարունակեմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդի նախագահ Քեթրին Բարգերը: