Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնակցի հետ բանակցություններ վարելու: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախանշված է հանդիպում և բանակցություններ ՌԴ նախագահի հետ»,- ասվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Ալեքսանդր Լուկանշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների արդիական օրակարգը: