Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիաների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Քրեական գործի նյութերը ոստիկանությունից ըստ ընթացակարգի ուղարկվել են Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, երբ մի խումբ անձինք փորձել են խափանել Կառավարության ղեկավարի հանդիպումը քաղաքացիների հետ: