ՆԱՏՕ-ի ռազմաօդային ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում տեղակայված ռազմաբազաներում ՆԱՏՕ-ի կործանիչները մի քանի անգամ օդ են բարձրացել են՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչներ, ռմբակոծիչներ և հետախուզական ինքնաթիռներ որսալու նպատակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մեր համակարգերը Բալթիկ ծովի երկնքում նկատել են անհայտ թռչող օբյեկտներ: Դրան ի պատասխան՝ դաշինքը կործանիչներ է ուղարկել վտանգի գոտի, որպեսզի հնարավոր լինի որսալ և նույնականացնել մոտեցող ինքնաթիռները»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ում նշել են, որ հնարավոր չի եղել նույնականացնել որոշ ինքնաթիռներ, ներկայացված չի եղել նաև թռիչքի ծրագիրը, ինչը վտանգավոր էր հատկապես քաղաքացիական ավիացիայի համար: