Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղված միջոցառումները:
Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը տրամադրվելու է 6 ուղղություններով՝ ՀՀ Կառավարության հետ միասին:
Նախագահ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետներում մշակել համապատասխան կարգերը և սկսել ծրագրերի իրականացումը: Երկրի ղեկավարը կարևորել է պետական լիազոր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը ընթացքում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ կարգավորման նպատակով: