Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտիով։
Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: