«Գծի հետև» կոչվող թաղամասում գլխավոր փողոցի հիմնանորոգումը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ: Փորման աշխատանքներ են իրականացվում, քանդվում է ամբողջ ասֆալտը: Թաղամասի 45 տարվա բնակիչ Արուսյակ Շաղբազյանն ասում է՝ նման հիմնանորոգում չեն տեսել։ Շինարարությունում ընդգրկվել են նաև թաղի տղամարդիկ: Շաղբազյանի որդին էլ հարևան փողոցի նորոգմանն է մասնակցում, մնացածը ակտիվ վերահսկող են, որ շինարարությունը որակով լինի։
Վերջին հեղեղներից բնակիչները շատ են տուժել, փողոցում ջրահեռացման համակարգ չի գործել, կոյուղատար համակարգերը քանդված են, ասֆալտի գրունտային շերտը՝ նստած։ Հիմա փողոցը զրոյից են կառուցում՝ ասում է աշխատանքների ղեկավարը:
Շինարարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրով է։ Այժմ ընթանում է երկրորդ փուլը, բացի այդ, անցած տարի կորոնայի պատճառով կիսատ մնացած աշխատանքներն են նախատեսում ավարտին հասցնել։
Հիմնանորոգումն ընդգրկում է նաև կոյուղատար ցանցի և ջրահեռացման համակարգերի կառուցում։ ՎԶԵԲ ծրագրով փողոցաշինությունն այս տարի կավարտվի, բայց խնայողությունների հաշվին հաջորդ տարի կկառուցեն Անի թաղամասի փողոցները։
Այս տարի ութ փողոց, մեկ հրապարակ սուբվենցիոն ծրագրով կնորոգեն։ Տեղական միջոցներով մասնակի նորոգումները կշարունակվեն։ Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ փողոցաշինության նման տեմպեր Գյումրին տեսել է երկրաշարժից հետո։ Մինչև փողոցաշինության եռամյա ծրագրի մեկնարկը ընդհանուր պատկերն այսպիսին էր։
Հաջորդ տարիների խնդիրը լինելու է եղածի պահպանումն ու փոքրիկ փողոցների ու նրբանցքների կառուցումը: