ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարով 2021 թվականի առաջին եռամսյակում ստացվել է 430 հեռախոսազանգ:
Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել այս քանակական համամասնությամբ՝
հարկային արտոնություն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին՝ 91 զանգ.
լիցենզավորում և թույլտվություններ՝ 50 զանգ:
ծրագրեր՝ 47 զանգ.
թափուր աշխատատեղեր՝ 22 զանգ.
կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17֊րդ ծրագիր՝ 12 զանգ.
ոլորտային այլ զանգեր՝ 208 զանգ.
Բացի տեղեկատվական բնույթի զանգերից, թեժ գծի հեռախոսահամարով ստացվել է 7 բողոք: Համապատասխան ընթացակարգով բոլոր զանգերին տրվել են սպառիչ
պատասխաններ: