Ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 495.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ առկա է 12.4 մլրդ դրամի աճ։ Ընդ որում, այս աճը արձանագրվել է անցումային գերավճարների առաջանցիկ նվազման ֆոնին։ Կարծում եմ այսուհետ տնտեսական ցուցանիշները ավելի լավ են լինելու, քանի որ, ի թիվս այլոց, համեմատվելու են 2020-ի քովիդյան ժամանակաշրջանի հետ՝ գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում: