ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալ Վարդան Աթաբեկյանն այսօր տեղում ծանոթացել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին տարբեր գույնի ներկով խզբզոցին
, քննարկել՝ առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։
Շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ տարբեր գույնի ներկերով գրառումներ կային արված նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին։