Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում համատեղ հանձնաժողովի նիստը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Օրակարգում քննարկվում է նաև ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքին վերադառնալու և փաստաթղթով սահմանված պարտավորությունները լիակատար իրականացնելու թեման:
Շաբաթ օրը համատեղ հանձնաժողովի 4-րդ նստաշրջանի մեկնարկի նպատակը պատժամիջոցների վերացման և միջուկային փորձագետների տեխնիկական բանակցությունների ընթացքի և արդյունքների վերանայումն էր: