Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին՝ ժամը 9:30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: