Չեխիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ մտադիր է չորեքշաբթի հրավիրել Պրահայում ՌԴ դեսպանին՝ Ռուսաստանի գործողությունների հանդեպ «վրդովմունքը հայտնելու համար»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Վաղը հրավիրել եմ ռուս դեսպանին՝ բողոք հայտնելու Ռուսաստանի գործողությունների դեմ և ծանոթացնելու մեր արձագանքին: Նա կլինի առաջինը, որը կլսի մեր հետագա քայլերի մասին»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը: