Ապրիլի 17-ին և 18-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։ Մասնավորապես, շաբաթ օրը Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, իսկ կիրակի օրը՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում։
Հայտնաբերվել է ընդհանուր 1500-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 40 ավտոմեքենա։
Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 22, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով՝ 7 մեքենա։
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։