Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը: Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ, նրան կփոխարինի Ալիկ Մամիկոնյանը: Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանին էլ կփոխարինի Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Իսկ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: Կադրային փոփոխությունների մասին «Լուրեր»-ին հայտնել են ոստիկանության լրատվության բաժնից: