ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին քննարկմանը։
«Հարգելի գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ հայ գերիներ են մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։
Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», - ասել է Մելքումյանը: