Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամրջի վերակառուցման աշխատանքները։ Իրականացվել է ասֆալտբետոնե և հարթեցնող շերտի քանդում և վնասված հեծանների փոխարինում։
Ներկա դրությամբ փոխարինվել են վնասված ծածկի հեծանը, և իրականացվում են երկաթբետոնե հարթեցման աշխատանքները։ Հետագայում կփոխարինվեն բազրիքները և կիրականացվեն ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին։