ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու լուրջ մտադրությունների մասին՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում անելով Fox News-ին տված հարցազրույցին:
Հարցին, թե ինչպես է նա գնահատում իր հնարավորությունները 2024-ի ԱՄՆ նախագահի ընտրություններում, Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ դեռևս վաղ է կանխատեսումներ անել: Ընդ որում՝ ԱՄՆ նախկին նախագահը հիշեցրել է, որ վերջին ընտրությունների արդյունքների համաձայն՝ իրեն աջակցում է ավելի քան 75 մլն քաղաքացի: