Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 06:00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:
Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ: