Երևանի ավագանու որոշմամբ՝ հայ լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
«Որոշում է կայացվել Աղվան Չատինյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել նաև երկարամյա անբասիր աշխատանքով մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար»,- ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լևոն Ջուլֆալակյանը: