Հայաստանի պատմության թանգարանը սկսում է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Ներկայացված լուսանկարում՝ Գոբելեն (մինդար) կնոջ պատկերով. մինդարը գործվել է գաղթի ճանապարհին` 1915-1918 թթ, Արևմտյան Հայաստան (հեղինակը՝ պ. Գրիգոր, ծնվ. Կեսարիայում, 1851-53 թթ.):
Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա):
1933 թ պրն Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով: